կարևոր
5089 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 16:27

Միասնական տեղեկատվական կենտրոնը սխալ է աշխատում. Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «Միասնական տեղեկատվական կենտրոն»-ի աշխատանքին՝ այն համարելով սխալ.

«Երեկ հայտարարվեց, որ ստեղծվում է միասնական տեղեկատվական կենտրոն, որը պիտի լինի այն միակ աղբյուրը, որը տալու է պաշտոնական տեղեկություններ կորոնավիրուսի թեմայով։ Սա շատ հարմար կլիներ բոլոր լրատվամիջոցների և ընդհանրապես հանրության համար։ Ըստ հայտարարածի՝ կենտրոնում պիտի հստակ ֆիքսված ժամերին օրական 3 բրիֆինգ անցկացվեր։

Ինչ է ստացվում այսօր...

ԽՆԴԻՐ Ա. պետական տարբեր կառույցներ, չինվոնիկներ շարունակում են իրարից առանձին տեղեկություններ տարածել

• Նիկոլ Փաշինյանը լայվ է մտնում 16 րոպե խոսում է և, մեղմ ասած, ոչ այնքան ճշտված պնդումներ անում;
• Արսեն Թորոսյանը կեսգիշերին լայվ է մտնում, նոր հայտնաբերված վիրուսակիրների մասին լայվ տալիս;
• Արսեն Թորոսյանը լայվ է մտնում՝ խոսելու Արա Մինասյանի հետ իր դատական գործից, փաստորեն, արտակարգ իրավիճակում նա ժամանակ է գտնում դրա համար!!!
• Առողջապահության նախարարության էջն է առանձին ինֆո տարածում։
• Առողջապահության նախարարի մամուլի խոսնակն է առանձին գրառումներ անում։

Սա անթույլատրելի է։ Առողջապահության նախարարության, ԱԻՆ-ի և մնացած բոլոր կառույցների հայտարարությունները պիտի հրապարակվեն միայն միասնական կենտրոնի էջում, նոր այդտեղից տարածվեն այլ գերատեսչությունների հարթակներով, լրատվամիջոցներով։

ԽՆԴԻՐ Բ. աշխատանքի կազմակերպումը։

• Ժամը 11:00-ին խոսում է մեկ չինովնիկ, կես ժամ։
• Ժամը 12։30-ից մեկ այլ չինովնիկ է խոսում, 40+ րոպե։
• Հայտարարվում է, որ ժամը 16:00-ին մեկ այլ չինովնիկ էլ է խոսելու։

Նախ՝ բրիֆինգը պետք է ԿԱՐՃ իրազեկում լինի, որտեղ ասվեն ամենակարևոր բաները։ 40 րոպե ջուր ծեծելն ուղղակի անթույլատրելի է։ Բոլոր կարևոր տեղեկությունները կարելի է տեղավորել 10 րոպեում + 5–10 րոպե էլ՝ ամենակարևոր մի քանի հարցին պատասխանելու հաար։ Բրիֆինգը պետք է այնքան հստակ շարադրանքով արվի, որ էլ հարց տալու կարիք էլ չմնա։

Բարդակ եք սարքել»,-գրել է նա։