Իրանը կորոնավիրուսի բռնկումը բանտերում կանխարգելելու նպատակով ժամանակավորապես ազատ է արձակել մոտ 85 հազար մարդու, այդ թվում՝ քաղբանտարկյալների:
Նշենք, որ մարտի սկզբներին վարակման դեպքեր էին գրանցվել նաեւ բանտարկյալների շրջանում: Իրանում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով հատուկ զեկուցողը հորդորել էր Թեհրանին ժամանակավորապես ազատել բոլոր քաղբանտարկյալներին գերծանրաբեռնված եւ տարբեր հիվանդություններով լի բանտերից: Թե երբ պետք է ազատ արձակվածները վերադառնան բանտ, չի հաղորդվում: