կարևոր
2557 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 15:44

Կորոնավիրուսով վարակված Չարենցավանի երկու բնակիչները այլոց հետ որևէ շփում չեն ունեցել

Կորոնավիրուսով վարակված Չարենցավանի երկու բնակիչները այլոց հետ որևէ շփում չեն ունեցել

Նոր տիպի կորոնավիրուսով վարկված Չարենցավան համայնքի երկու բնակիչներն ի սկզբանե մեկուսացման մեջ են գտնվել և այլոց հետ որևէ շփում չեն ունեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

«Եվս երկու քաղաքացիների թեստի արդյունքներին ենք սպասում, ինչի վերաբերյալ ավելի ուշ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Վերջիններիս սերտ շփման շրջանակը եւս մեկուսացվել է»,- գրել է Պետրոսյանը։

Մարզպետը նաև հայտնել է, որ  Կոտայքի մարզի այլ բնակավայրում այս պահի դրությամբ չունեն հաստատված որևէ դեպք։ Նա խնդրում է զերծ մնալ ապատեղեկատվության տարածումից և ոչ մի պարագայում տուրք չտալ չհաստատված տեղեկատվությանը։

«Հետևեք բացառապես պաշտոնական տեղեկատվության աղբյուրներին, կատարեք անհրաժեշտ ցուցումները, հարկ եղած դեպքում՝ դիմեք համայնքի բուժկենտրոն կամ կապվեք ԱՆ թեժ գծին։

Արտակարգ դրության պայմաններում մենք 24-ժամյա ռեժիմով գործում ենք եւ անխափան կապի մեջ ենք ՀՀ կառավարության մեր գործընկերների եւ պատկան գերատեսչությունների հետ, ինչպես նաեւ պերմանենտ կապ է ապահովվելու Պարետատան հետ»,- գրել է Պետրոսյանը։

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 64-ի։