կարևոր
1923 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 15:42

Լրագրողը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակին կոչ է անում լրագրողների մասին ապատեղեկատվություն չտարածել

Լրագրող Դիանա Դավթյանը ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանին կոչ է արել լրագրողների մասին ապատեղեկատվություն չտարածել: Նա իր ֆեյսբուքյան գրառման մեջ ընդգծել է, որ օրեր առաջ Վայքում աշխատած որևէ լրագրող կորոնավիրուսի թեստավորումից չի հրաժարվել:

«Վարչապետի մամուլի խոսնակին կոչ եմ անում լրագրողների մասին ապատեղեկատվություն չտարածել` տվյալ օրը Վայքում աշխատած որեւէ լրագրող թեստավորումից չի հրաժարվել, հակառակը` անսալով ձեր վարչապետի կոչին, պետությունից չենք թաքցրել որոշներիս մոտ առկա ջերմությունն ու հնարավոր վարակակիր լինելու հանգամանքը, բայց ի հեճուկս դրան` սպասում ենք դեռ, որ մեզ , ի վերջո, կթեստավորեն: Միայն մի լրագրողի են թեստավորել` էն էլ առողջապահության նախարարի խոսնակին դիմելուց հետո
Հ.Գ. Հարգելի Մանե, երբ ասում են արտակարգ դրության ժամանակ ֆեյք նյուզ տարածել չի կարելի ( առհասարակ ֆեյք նյուզ տարածել չի կարելի, իսկ հիմա առավել եւս) դա քեզ էլ ա վերաբերում, երբ ասում են արտակարգ դրության ժամանակ պաշտոնական տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն մի տարածեք, դա չի նշանակում, որ դու կարող ես քո ունեցած սխալ ինֆորմացիան որպես պաշտոնական տեղեկատվություն տարածել....թե բա լրագրողները հրաժարվել են թեստավորումից, լուրջ?? մեկնումեկի անունը գոնե կնշես...»,- գրել է Դիանա Դավթյանը ֆեսյբուքի իր էջում։