կարևոր
1312 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-17 14:23

Գավառի բնակչի թեստը բացասական է. Գեղարքունիքում կորոնավիրուս չկա

Գավառի բնակիչը անցել է կորոնավիրուսի հետազոտման թեստը և արձանագրվել է բացասական արդյունք, հայտնում է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը։

«Այս պահին մարզում կորոնավիրուսով վարակված կամ մեկուսացված դեպքեր չունենք։

Հետևեք միայն պաշտոնական լրահոսին, պահպանեք արտակարգ դրության կանոնները և եղեք առողջ», - նշել է նա։