Երևանի ընդհանուր իրավասության դատարանում չի կայացել սահմանադրական կարգի տապալման գործով նշանակած հերթական նիստը։
Ավելի վաղ Ռոբերքտ Քոչարյանի փաստաբանական թիմը հայտնել էր, որ դատավոր Աննա Դանիբեկյանը վատառողջ լինելու պատճառով չի կարող ներկայանալ դատական նիստին։
Փաստաբաններն այնուամենայնիվ ներկայացել են դատարան՝ հայտարարելով, որ իրենք պաշտոնապես չեն տեղեկացվել, նիստի չկայանալու մասին։ Պնդում են, որ անձի ազատության հարցը հրատապ է և անհետաձգելի և գտնում են, որ անձնական երաշխավորության միջնորդությունը պետք է քննարկվի հրատապության կարգով։
Հիշեցնենք, որ այսօր պետք է քննվեր Ռ․Քոչարյանի խափանման միջոց կալանքը անձնական երաշխավությամբ փոխելու առաջարկը, որով հանդես են եկել ՀՀ նախկին վարչապետեր Վազգեն Մանուկյանը, Խոսրով Հարությունյանը և Կարեն Կարապետյանը, ինչպես նաև Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը։
Փաստաբան Արամ Վարդեւանյանը ուղիղ միացմամբ ցույց է տվել , թե ի՞նչ է կատարվում դատական նիստերի դահլիճում։