կարևոր
768 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-17 13:49

Թե՛ստ, թե՛ստ, թե՛ստ. սա ԱՀԿ-ի ուղերձն է՝ աշխարհի բոլոր երկրներին

Թե՛ստ, թե՛ստ, թե՛ստ. սա ԱՀԿ-ի ուղերձն է՝ աշխարհի բոլոր երկրներին

Թե՛ստ, թե՛ստ, թե՛ստ. սա Առողջապահության համաշխարհային կազմակերպության ուղերձն է՝ աշխարհի բոլոր երկրներին:

Կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի խոսքով՝ վարակների կանխարգելման եւ կյանքեր փրկելու ամենաարդյունավետ միջոցը փոխանցման շղթաները կտրելն է: Ուստի, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում երկրներին կորոնավիրուսի համար ավելի շատ մարդկանց ստուգել ու դրական պատասխանի դեպքում մեկուսացնել:

«Աչքերը կապած հրդեհ չենք կարող մարել: Ու չենք կարող պայքարել այս համավարակի դեմ, եթե չգիտենք՝ ով է վարակված»,-ասել է կազմակերպության գլխավոր տնօրենը: Պաշտոնյան նաեւ իր մտահոգությունն է հայտնել, որ վարակը հասել է ցածր եկամուտ ունեցող երկրներ: Աֆրիկյան երկրների առնվազն կեսում կորոնավիրուս է տարածվել: