Հայաստանում ալյուրի, ցորենի, շաքարավազի, ձեթի, կարագի, պանրի, թթվսերի և նման ապրանքների խնդիր չկա։ Մենք 44 անուն ապրանք ենք մոնիթորինգ անում։ Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Ամենաշատը գնվել է նպարեղեն, հիմա էլ ճանապարհին կա նոր բեռ, որը հասնում է ՀՀ, նաև պահեստներում կա։ Հորդորում եմ քաղաքացիներրին լինել խելամիտ գնումներ կատարելիս։ Հասկանում ենք, որ մարդիկ խուսափում են ամեն օր խանութ գնալուց, բայց հավաքվել խանութներում, հերթեր կուտակելը ավելի մեծ խնդիր է, քան մեկ-երկու կտորով գնումներ կատարելը»,- նշեց նա։