Թուրքիայում կորոնավիրուսով վարակման 47 դեպք է գրանցվել:
Երկրում ժամանակավորապես փակվել են բոլոր սրճարանները, մարզասրահները, կինոթատրոնները, ժամանցի կենտրոնները, հարսանյաց սրահները: Մզկիթներում զանգվածային աղոթքներ չեն անցկացվի:
Անկարան թռիչքների արգելք է սահմանել եւս 6 երկրների, ներառյալ՝ Մեծ Բրիտանիայի ու Արաբական Միացյալ Էմիրությունների համար: Օդային հաղորդակցությունը դադարեցվել է ընդհանուր առմամբ 20 երկրի հետ: