19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
«Բժիշկների հետ աշխատանքներ ենք իրականացնում։ Իրականացնելու ենք թրեյնինգներ որոշակի խմբի բժիշկների համար, որոնք առավել ներգրավված են ներկայումս և լինելու են հետագայում հիվանդների հայտնաբերման, բուժման և համաճարակաբանական հսկողության ընթացքում»։
Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը, վստահեցնելով, որ և՛ հեռախոսազրույցներ են ունեցել, և՛ վիդեոզանգերի միջոցով մասնակցել են քննարկումների ԵԱՏՄ երկրների հետ, ԱՀԿ-ի կողմիցի կազմակերպված քննարկումներին, խոսել են այն երկրների դեսպանների հետ, որոնք անմիջական հետաքրքրություն էին ներկայացնում տարածաշրջանային և համաճարակային առումով։ Ըստ պաշտոնյայի՝ սերտորեն աշխատում են նաև միջազգային գործընկերների հետ։