կարևոր
1719 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-17 12:53

Սպիրտի և ալկոգելերի գնային փոփոխություն չկա, բարձրացել է նպարեղենի գինը. Փաշինյան

Սպիրտի և ալկոգելերի գնային փոփոխություն չկա, բարձրացել է նպարեղենի գինը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրեն զեկուցել են՝ շուկայում կորոնավիրուսի տարածումից հետո սպիրտի ու ալկոգելերի գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Փաշինյանն ասաց ֆեյսբուքյան իր ուղիղ եթերում:

«Խոսվում էր այն մասին, որ սպիրտի գինն անրտամաբանական աճ է արձանագրել: Ուզում եմ ասել, որ սպիրտի գնի աճը կապված է հարկային օրենսդրության փոփոխության հետ: Կա նվազագույն գին հասկացություն, սպիրտի այդ նվազագույն գինը փոխվել է և գնի թանկացումը կապված է բացառապես դրա հետ: Կորոնավիրուսից առաջ և հետո գնային փոփոխություն տեղի չի ունեցել: Ինձ զեկուցել են, որ ալկոգելերի գնային փոփոխություն կորոնավիրուսից առաջ և հետո տեղի չի ունեցել»,- նշեց Փաշինյանը:

Վարչապետը հավելեց, որ նպարեղենի գնային փոփոխություն է տեղի ունեցել, ինչը կապված է մարդկանց ճգնաժամային գնումների հետ: «Ես կոչ կանեմ մեր հայրենակիցներին՝ խուճապային ու ճգնաժամային գնումներ չիրականացնել: Խանութները, ցանցերը որևէ ապրանքի պակասություն չունեն պահեստներում: Ինձ ասում են, որ խոշոր սուպերմարկետների, ցանցերի առևտուրն աճել է, իսկ փոքր կրպակների առևտուրը նվազել է: Կոչ եմ անում չմոռանալ նաև փոքր ու միջին բիզնեսի մասին»,- նշեց վարչապետը:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարել արտակարգ դրություն»,-նշված է ՀՀ կառավարության որոշման նախագծում: