Խնդրում եմ առայժմ վարորդներից մի պահանջեք օրավարձ՝ մտնելով նրանց դրության մեջ: Անդրադառնալով հանրային տրանսպորտների կիսադատարկ երթևեկելուն՝ այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է էդմոն Մարուքյանը:
«Երթուղային գծերի սիրելի՛ տերեր, Խնդրում եմ առայժմ վարորդներից մի պահանջեք օրավարձ՝ մտնելով նրանց դրության մեջ։ Չէ՞ որ այս օրերին տրանսպորտից օգտվողների քանակը կտրուկ նվազել է, և նրանք գրեթե դատարկ տրանսպորտ են վարում»։