կարևոր
2105 դիտում, 4 տարի առաջ - 2020-03-17 12:32

Երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն չկա. Վրաստանի ԱԽ

Երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն չկա. Վրաստանի ԱԽ

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ, երկրում արտակարգ իրավիճակ հայտարարելու անհրաժեշտություն չկա: Այս մասին հարցը քննարկվել է մարտի 16-ին ազգային անվտանգության խորհրդի նիստին, որը գլխավորել է վարչապետ Գիորգի Գախարիան. հայտնում է aliq.ge-ն:

Կառավարության տեղեկատվությամբ, խորհրդի նիստում ազգային անվտանգության համատեքստում քննարկվել է նոր կորոնավիրուսի տարածման ֆոնին ստեղծված իրավիճակը: Հատուկ ուշադրություն է դարձվել երկրի տնտեսական անվտանգության առումով առկա ռիսկերին ու մարտահրավերներին:

Ըստ կառավարության վարչության տեղեկատվությամբ, նշվել է, որ Վրաստանի կառավարությունը առաջին օրվանից հետևում է հատուկ գործողությունների ծրագրին և որոշումներ է ընդունում իրադարձությունների զարգացմանը համապատասխան: