կարևոր
1952 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 13:02

Տնտեսվաող սուբյեկտներն այսօր ունեն պահեստներում առկա պաշար․ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Տնտեսվաող սուբյեկտներն այսօր ունեն պահեստներում առկա պաշար։ Դրանք ևս մոնիթորինգ ենք անում՝ օրվա ծավալի սպառում, մնացորդ, գումարած արտադրություն կամ ներմուծում։ Այս պահին անհանգստացնող երևույթներ չեն նկատվում, միակ խնդիրն օրական ֆիզիկական ծավալի ապահովումն է։ Քանի որ մեկ օրվա ընթացքում երբեմն աբսուրդային քանակի ֆիզիկական անձանց կողմից գնումներ են կատարվում, այդ պահին պահեստներից պետք է կարողանանք տեղափոխել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց  ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, հավելելով, որ չնայած 3-4 օր է տեղեկություն են հապարակում, բայց հակառակ տեղեկությունն ավելի արագ է տարածվում։

«ՀՀ-ում հարկային օրենսգրքը սահմանում է՝ մեկ 100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով վաճառքի նվազագույն գինը չի կարող պակաս լինել 6000 դրամից՝ ներառյալ հարկերը։ Այս օրենքը ուժի մեջ է հունվարի 1-ից, այսինքն՝ որևէ կապ չունի ո՛չ կորոնավիրուսի պանդեմիայի, ո՛չ որևէ այլ հանգամանքի հետ։ Դա ԵԱՏՄ պարտավորություն է եղել»,- ասաց  Գեղամ Գևորգյանը խոսելով նաև խախտումների մասին։

«Բոլոր խախտումների հետ կապված գործերի նյութերը հավաքագրում ենք, և խախտումների համար անխուսափելի պատասխանատվության են ենթարկվելու։ Այսօր արդեն երկու վարույթ ենք հարուցել՝ կապված ալկոգելերի հետ․ որոշակի անձինք փորձել էին ինտերնետով ալկոգելի անվան տակ վաճառել ալոկգել՝ ոչ աչտադրողի և բարձր գնով։ Բայց վաճառքում առկա ալկոգելերի գինն էլ չի բարձրացել»։