կարևոր
731 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-17 11:21

ԱՀԿ-ն հայտնել է օրական կորոնավիրուսով վարակման 13903 դեպքի մասին

ԱՀԿ-ն հայտնել է օրական կորոնավիրուսով վարակման 13903 դեպքի մասին

Անցյալ օրվա ընթացքում աշխարհում հաստատվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 13903 դեպք, նշվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) զեկույցում:

Այդպես, ամբողջ աշխարհում վարակման դեպքերի թիվը, ըստ ԱՀԿ-ի, կորոնավիրուսի պանդեմիայի սկսվելուց ի վեր 167.511 է: Ընդ որում, վարակման գրեթե բոլոր նոր դեպքերը` 13.874, գրանցվել են Չինաստանի սահմաններից դուրս, որտեղ վիրուսը սկսել է տարածվել 2019-ի վերջին: Անցած օրվա ընթացքում ՉԺՀ-ում գրանցվել է ընդամենը 29 դեպք: Այս ժամանակահատվածում երկրի սահմաններից դուրս մահացել է 848 մարդ, Չինաստանում ՝ 14 մարդ:

ԱՀԿ-ն հայտնում է, որ Չինաստանից դուրս վարակման եւ մահացությունների թիվը գերազանցել է նույն ցուցանիշները Չինաստանում, եւ այժմ կազմակերպության զեկույցներում այդ պետությունները չեն նշվի առանձին սյունակով:

Բացի այդ, վարակման առաջին դեպքերի մասին եւս չորս երկիր/տարածք է հայտնել, նշվում է կազմակերպության զեկույցում: