կարևոր
1739 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 10:54

Դասակի հրամանատար կինը՝ «Դարձիր օրինակ» շարքի հերոս

Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի հաջորդ հերոսը Հրետանային զորամասի կառավարման դասակի հրամանատար Լուսինե Մկրտչյանն է: Yerkirmedia.am-ին այս մասին հայտնեցին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից։

«Իմ օրինակով սովորեցրել եմ հարգել համազգեստ կրող կնոջը, վերաբերվել տղամարդկանց հետ հավասար»,- ասում է դասակի հրամանատար Լուսինե Մկրտչյանը:

Մանրամասները՝ տեսանյութում․

Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների պաշտպանը մեկնարկել է կանանց հաջողության պատմությունների հանրային իրազեկման արշավ, որը նպատակ ունի կոտրել հասարակությունում կանանց դերի վերաբերյալ կարծրատիպերը և հաջողված պատմություններով ոգեշնչել հասարակությանը։