կարևոր
2126 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 10:36

Անկախ դասընթացների դադարեցումից՝ Թբիլիսիում ուսուցիչների աշխատավարձերը կվճարվեն

Անկախ դասընթացների դադարեցումից՝ Թբիլիսիում ուսուցիչների աշխատավարձերը կվճարվեն

Թբիլիսիի քաղաքապետի հայտարարությամբ՝ անկախ դասընթացների դադարեցումից՝ քաղաքային ծրագրում ընդգրկված մինչև 2.500 թերապևտ, ուսուցիչ և դասվար կստանան աշխատավարձ:

Միաժամանակ նա ընդգծել է, որ ուսումնական գործընթացը վերսկսելուց հետո ուսուցիչները ստիպված կլինեն լրացնել բաց թողած ժամերը:

«Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու համար ուսումնական գործընթացը, մի շարք բժշկական, քաղաքային ծրագրեր ժամանակավորապես դադարեցվել են: Թբիլիսիի քաղաքապետարանը, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, որպեսզի այս դժվար պահին մարդիկ չմնան առանց եկամտի, քաղաքապետարանի հաշվեկշռում ընդգրկված ուսուցիչների աշխատավարձերի տրամադրումը կշարունակենք առանց դադարի», – ասել է Կալաձեն: