կարևոր
1916 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 10:12

Մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած Վրաստանը կփակի բոլոր արտասահմանցիների մուտքը երկիր

Վրաստանում Հայաստանի դեսպանության ֆեյսբուքյան էջը հաղորդագրություն է հրապարակել և տեղեկացրել, որ մարտի 18-ից Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները․

«Տեղեկացնում ենք, որ այսօր Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել մարտի 18-ից՝ 00։00-ից սկսած, փակել բոլոր արտասահմանցիների մուտքը Վրաստան:

Վրաստան կարող են մուտք գործել միայն Վրաստանի քաղաքացիները»։