կարևոր
1895 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 10:00

Ղազախստանում 2-ամյա երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ղազախստանում 2-ամյա երեխայի մոտ կորոնավիրուս է հաստատվել

Ղազախստանում կորոնավիրուս է ախտորոշվել 2 տարեկան երեխայի մոտ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին» հղում անելով Ղազախստանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Դիաս Ահմետշարիպին:

Վարակված աղջիկն Ալմաթի է ժամանել Բեռլինից եկած չվերթով: Երեխային հոսպիտալացրել են քաղաքային մանկական վարակաբանական հիվանդանոցում:

Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն անցել է 182 611-ը, մահվան դեպքերը` 7171-ը:

Ըստ ՀՀ Առողջապահության նախարարության տվյալների, Հայաստանում գրանցվել է նոր տեսակի կորոնավիրուսով վարակման 52 դեպք: