Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն մարտի 16-ին, ժամը 21:57-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 10-րդ կմ-ին՝ «Սատանի կամուրջ» կոչվող տարածքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի մոտ 15-րդ կմ-ին «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝Արթուր Շ., ծնված 1986 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 40 մ սահելով հայտնվել «Հարավ-Կովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի «Վանաձոր» գծային-կայարանային միավորման մոտ 42-րդ կմ-ին։
Փրկարարները տուժածներ Արթուր Շ.-ին և Խաչատուր Հ.-ին պատգարակով բարձրացրել և մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, այնուհետև հոսանքազրկել են և փակել ավտոմեքենայի գազի բալոնի փականը։