18.05.2022
|
||
---|---|---|
USD | 457.49 +2.63 | |
GBP | 567.15 +0.08 | |
EUR | 481.19 +2.90 | |
GEL | 156.14 +2.80 | |
RUB | 7.22 +0.04 |
Ամերիկացի գիտնականներն սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները:
Առաջին անձինք արդեն ստացել են փորձնական պատվաստանյութի ներարկումը: Փորձարկումը տեղի է ունեցել Սիեթլի Kaiser Permanente Washington Research Institute հետազոտական ինստիտուտում: Պատվաստանյութը ներարկվել է առողջ կամավորներին՝ թևից:Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Նշվում է, որ առաջին ներարկումը ստացել է կամավոր տղամարդը, որը որպես մենեջեր է աշխատում փոքր տեխնոլոգիական ընկերությունում: Նրան հաջորդել են ևս երեքը:
Ընդհանուր առմամբ, կամավորների թիմը կազմված է 45 հոգուց, որոնք մեկ ամսվա ընթացքում 2 չափաբաժին պատվաստանյութ կստանան: