կարևոր
1768 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-17 09:20

Թոմ Հենքսը և իր կինը դուրս են գրվել հիվանդանոցից և ինքնամեկուսացվել

Թոմ Հենքսը և իր կինը դուրս են գրվել հիվանդանոցից և ինքնամեկուսացվել

Դերասան Թոմ Հենքսը և նրա կինը՝ Ռիտա Ուիլսոնը դուրս են գրվել Ավստրալիայի Քուինսլենդ նահանգի հիվանդանոցից և ներկայումս մեկուսացված են իրենց տանը: Այս մասին գրում է CNN-ը՝ հղում տալով Հենքսի ներկայացուցչին:

Զույգը տեղափոխվել էր Ավստրալիայի Գոլդ Քոստ քաղաքի հիվանդանոց, երբ նախորդ շաբաթ պարզվել էր, որ իրենք վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով: 

Հենքսն իր ինսթագրամյան էջում գրել է, որ իրենք մեկուսացված են լինելու այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի համաշխարհային առողջապահությանը և անվտանգությանը: