Քաթարը կորոնավիրուսի տարածման շրջանակում Իրան է հացրել 6 տոննա բժշկական դիմակ և սարքավորումներ՝ որպես օգնություն, որը Թեհրանին էր առաջարկվել Քաթարի էմիրի կողմից:Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում տալով Իրանում դիվանագիտական ներկայացուցչությանը:
Նախորդ շաբաթ Քաթարի էմիր Թամիմ բեն Համադ ալ Թանին որոշում էր կայացրել Իրան օգնություն ուղարկել և այստեղ հասցնել անհրաժեշտ դեղամիջոցներ և սարքավորումներ:
Ըստ Իրանի իշխանությունների հրապարակած վերջին տվյալների՝ 853 մարդ մահացել է կորոնավիրուսի հետևանքով առաջացած հիվանդություններից և բարդություններից: Վիրուսով վարակումների թիվը հասնում է 15 հազարի: