Հաշվի առնելով Ավստրիայում կորոնավիրուսի (COVID-19) տարածման բարձր դինամիկան և քաղաքացիներին ռիսկային շփումներից պաշտպանելու անհրաժեշտությունը՝ Ավստրիայում ՀՀ դեսպանությունը քաղաքացիների հյուպատոսական ընդունելությունը ժամանակավորապես իրականացնելու է միայն նախնական գրանցման (պայմանավորվածության ձեռք բերման) դեպքում։ Այս մասին նշված է Ավստրիայում ՀՀ դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջում։
«Այդ իսկ պատճառով խնդրում ենք նախապես կապ հաստատել դեսպանության հետ՝ ուղարկելով Ձեզ անհրաժեշտ ծառայությունների մասին հարցումը էլ-փոստի հետևյալ հասցեին [email protected]` նշելով Ձեր հեռախոսահամարը։
Հիշեցնում ենք, որ ներկայացված փոփոխությունները միտված են քաղաքացիների առողջության պահպանությանը և գործելու են մինչ նոր ծանուցում։»,- ասվում է գրառման մեջ։
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն էլ նույն սոցիալական ցանցի էջի գրառմամբ տեղեկացնում է, ոչ Ավստրիական ավիաուղիները որոշում են կայացրել ժամանակավորապես դադարեցնել կանոնավոր թռիչքների իրականացումը՝ մարտի 18-ի երեկոյից մինչև մարտի 28-ը ներառյալ։ ՀՀ ԱԳՆ-ն առավել մանրամասն տեղեկությունների համար առաջարկում է այցելել Ավստրիական ավիաուղիների կայքը։