կարևոր
1889 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 21:48

Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում

Փաշինյանն Արցախում նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում կայանալիք նախագահական ընտրությունները հետաձգելու մասին խոսելու հիմք չի տեսնում: Այս մասին Փաշինյանն ասաց Ազգային ժողովում՝ պատասխանելով արտակարգ դրության վերաբերյալ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին:

«Մեր արտակարգ դրությունը կապված է Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի վերջին մեկ շաբաթում վեցապատկման հետ: Արցախում մինչ այս պահը որևէ դեպք չի արձանագրվել, և ես կոչ եմ անում Հայաստանի և Արցախի մեր սիրելի հայրենակիցներին, որ ծայրահեղ անհրաժեշտության դեպքում միայն ճամփորդեն դեպի Արցախ ու Հայաստան, մանավանդ, որ մենք այսօր նաև այլ սահմանափակումներ ունենք, որոնք պետք է սահմանափակեն շփումներն այդ թվում մեր զինվորների հետ: Այնպես որ, ես հիմք չեմ տեսնում, որ մենք խոսենք Արցախում նախագահական ընտրությունների հետաձգման մասին»,- ասաց Փաշինյանը:

Հիշեցնենք, որ Արցախում նախագահական ընտրությունները տեղի կունենան մարտի 31-ին: