Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Ռուսաստանի կառավարությունն առաջարկում է ժամանակավորապես սահմանափակել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկրի տարածք։ Որոշման նախագիծը հրապարակվել է Ռուսաստանի կառավարության պաշտոնական կայքում։
Նախագծի համաձայն՝ սահմանափակումները չեն տարածվում դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական ծառայությունների աշխատակիցների, պաշտոնական պատվիրակությունների անդամների, նավերի և ինքնաթիռների անձնակազմերի, միջազգային երկաթուղային հաղորդակցության բրիգադների, Ռուսաստանում մշտապես բնակվող անձանց և հարազատների հուղարկավորության արարողությանը շտապող քաղաքացիների վրա։