կարևոր
1973 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 21:34

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը հավաքագրում է կամավորների

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը  հավաքագրում է կամավորների

Առողջապահության նախարարությունը կամավորներ հավաքագրելու մասին հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` առողջապահության նախարարությունը տարատեսակ միջոցառումներ իրականացնելու նպատակով հավաքագրում է կամավորների: Օրինակ`

✅Բժշկական համալսարանի ուսանողներ, բուժքույրական կրթությամբ անձինք
✅Թարգմանիչներ
✅Տվյալների բազա լրացնողներ
✅Հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, այլ մասնագիտություն և հմտություն ունեցող անձինք:

Հարկավոր են նաև կամավոր մեքենաներով վարորդներ, տեխնիկական անձնակազմ, որոնք պատրաստակամ են օգնել դեղորայք և սնունդ մատակարարելու հարցում:

Կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարներին` 098 86 05 89, 077 37 11 15 և նշել Ձեր անունը, ազգանունը և այլ մանրամասներ»: