937 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-16 21:30

Հրշեջները մարել են Նոր Խարբերդում խանութի պահեստում բռնկված հրդեհը

Հրշեջները մարել են Նոր Խարբերդում խանութի պահեստում բռնկված հրդեհը

 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը մարտի 16-ին, ժամը 16:04-ին ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Արարատի մարզի Այնթապ գյուղում գտնվող «Ինեսսա» խանութ-սրահի պահեստում:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հրդեհը մեկուսացվել է ժամը 16:33-ին, մարվել՝ 17:03-ին: Պարզվել է, որ մասնակի ջերմահարվել են Նոր Խարբերդ գյուղի 35-րդ փողոցի թիվ 5 մթերային խանութի պահեստի կախովի առաստաղը (մոտ 15 քմ), 1 պաղպաղակի սառնարան և 50 բուսայուղի տարա: