կարևոր
983 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-16 21:23

Ամերիաբանկի վարկային արձակուրդը վերաբերում է մինչև մարտի 13-ը տրամադրած վարկերին

Ամերիաբանկի վարկային արձակուրդը վերաբերում է մինչև մարտի 13-ը տրամադրած վարկերին

Ամերիաբանկի վարկային արձակուրդը անդրադառնում է միայն մինչև մարտի 13-ը տրամադրված վարկերի վրա: Այն վարկերը, որոնք տրամադրվել են մարտի 13-ից հետո, ենթակա չեն վարկային արձակուրդի:

Այս մասին Ամերիաբանկի ֆեյսբուքյան LIVE հարցազրույցում ասաց բանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը՝ պատասխանելով օգտատերերի հարցերին:

«Մենք բոլորին հորդորում են վարկերի սպասարկումն իրականացնել հեռահար եղանակով՝ դիմելով Mobile Banking և Internet Banking անվճար ծառայությունների օգնությանը: Խրախուսում ենք վարկերի սպասարկումն իրականացնել առցանց և խուսափել բանկի մասնաճյուղեր այցելել»,-շեշտեց Բարսեղյանը: