կարևոր
609 դիտում, 1 տարի առաջ --> 2020-03-16 21:12

Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է և վերջինս ՌԴ—ի իրավապահների կողմից ազատ է արձակվել․ Միհրան Պողոսյան

Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանն ազատ է արձակվել։ Լուրը փոխանցում է  նրա փաստաբան Միհրան Պողոսյանը։ 

«Հարգելի լրագրողներ,
Արտակարգ դրությանը համահունչ արտակարգ նորություն!!!
Վահագն Հարությունյանի ձերբակալումը վերացվել է և վերջինս ՌԴ֊ի իրավապահների կողմից ազատ է արձակվել...»,- գրել է Պողղոսյանը ֆեյսբուքի իր էջում։