կարևոր
792 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-16 21:11

Զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերը ենթարկվել են անակնկալ ստուգումների

Զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերը ենթարկվել են անակնկալ ստուգումների

Անձնակազմի մարտական պատրաստության աստիճանն ու հենակետերի ապահովվածությունն ստուգելու նպատակով 2-րդ զորամիավորման N զորամասի պահպանության գոտու մարտական հենակետերում անցկացվել են անակնկալ ստուգումներ:

Ստուգող հանձնաժողովը ծանոթացել է սահմանագոտու տվյալ հատվածում տիրող օպերատիվ իրավիճակին, մարտական դիրքերում իրականացված ինժեներական աշխատանքներին: Ստորաբաժանումների հրամանատարներին տրվել են ցուցումներ ծառայության կազմակերպման և իրականացման վերաբերյալ: