«Ի պատասխան ԱԺ-ում հնչած՝ թոքերի արհեստական օդափոխության սարքերի մեր երկրում առկայության և այն պնդման, որ «հանրությունը պետք է իմանա, որ դրանք չեն հերիքում», տեղեկացնում եմ, որ այս պահին երկրում կա թոքերի արհեստական օդափոխության գործող 334 սարք»։ Հայտարարությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, մանրամասնելով, որ այս պահին կա ռեզերվային/ազատ 15 սարք՝ հատուկ առանձնացված կորոնավիրուսային հիվանդությամբ պոտենցիալ պացիենտների համար։
«3-4 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 11 սարք՝ ձեռք բերված ՌԴ-ից։
10-15 օրից մեր պահեստում կլինի հավելյալ 10 սարք՝ ձեռք բերված Չինաստանից։
Հ.Գ. «հանրությանը տարբեր հանգամանքների մասին տեղյակ պահելուց» առաջ, կարծում եմ արժի նախապես պարզել այդ հանգամանքները»,- գրել է Հայաստանի առողջապահական գերատեսչության ղեկավարը։