կարևոր
2464 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 20:53

Սերգեյ Մեղրյանը նշանակվել է  գլխավոր հարկադիր կատարող

Սերգեյ Մեղրյանը նշանակվել է  գլխավոր հարկադիր կատարող

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սերգեյ Մեղրյանը նշանակվել է  գլխավոր հարկադիր կատարող: Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքէջից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով, «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով՝

Սերգեյ Մեղրյանին նշանակել գլխավոր հարկադիր կատարող»,-ասված է որոշման մեջ:

Ավելի վաղ, Նիկոլ Փաշինյանը Դավիթ Բեգինյանին գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին որոշում էր ստորագրել։