կարևոր
1414 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-16 20:38

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը դիմել է ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը դիմել է ՀՀ քաղաքացիներին և կառավարությանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ը հայտարարություն է տարածել, որում դիմում է ինչպես բոլոր հայրենակիցներին, այնպես էլ Հայաստանի կառավարությանը։ Կառույցը կոչ  է անում զգոն լինել և չմատնվել  խուճապի, իսկ Հայաստանի կառավարությանը՝ պատրաստակամություն է հայտնում իր համահայկական կառույցի կազմակերպական և մասնագիտական ողջ կարողականությամբ և ներուժով  ներգրավվելու ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակով պայմանավորված  աշխատանքներում և գործողություններում:

Դիմումը ներկայացնում ենք ամբողջությամբ Ձեր ուշադրությանը․ 

«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ,

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Կորոնավիրուսի համաշխարհային վարակը չի շրջանցել նաև Հայաստանի Հանրապետությունը՝ լրջագույն մարտահրավերների և սպառնալիքների առջև կանգեցնելով թե՛ մեր ազգաբնակչությանը, թե՛ մեր պետականությունը:

Իրավիճակի ծանրությունը, մեր ազգային անվտանգությանն ուղղված սպառնալիքներն ու վտանգներն, ավելի քան երբևէ,  պահանջում են ներազգային միասնականություն և համախոհություն՝ համազգային ջանքերով հաղթահարելու և կանխելու վարակի հնարավոր տարածումը,  ինչպես նաև դրա  բացասական հետևանքներն ու ազդեցությունը մեր ազգային հավաքական շահերի վրա:

Գնահատելով ստեղծված  կացությունը`  ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմինը.

Դիմում է մեր հայրենակիցներին՝ կոչ  անելով  զգոն լինել և  չմատնվել  խուճապի:

Դիմում է ՀՀ կառավարությանը՝

պատրաստակամություն հայտնելով իր համահայկական կառույցի կազմակերպական և մասնագիտական ողջ կարողականությամբ և ներուժով  ներգրավվելու ԱՐՏԱԿԱՐԳ իրավիճակով պայմանավորված  աշխատանքներում և գործողություններում:

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին

16.03.2020 թ.

Հ.Գ. Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՅԴ Գերագույն մարմնի  մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակը հանդես էր եկել իրավիճակի գնահատականով և առաջարկություններով»: