կարևոր
1776 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 20:32

Էջմիածնի քաղաքապետարանը տնտեսվարողներին ախտահանիչ միջոցներ է հատկացնում

Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում Էջմիածնի քաղաքապետարանը տնտեսվարողներին հատկացնում է ախտահանիչ միջոցներ՝ իրենց սպասարկման տարածքները պարբերաբար ախտահանելու համար:

«Հորդորում ենք լինել զգոն ու համախմբված՝ գիտակցելով մեր պատասխանատվությունը թե՛ սեփական անձի, թե՛ մեր շրջապատի նկատմամբ»,- ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է քաղաքապետ Դիանա Գասպարյանը։