կարևոր
829 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-16 20:27

Էջմիածնի քաղաքապետարանի սպասարկման բաժնում ապակյա պատնեշներ են տեղադրվել

Էջմիածին քաղաքի ավագանու անդամ Գևորգ Ղազարյանի նախաձեռնությամբ քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվել են ապակյա պատնեշներ՝  աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը նվազեցնելու համար: Այս մասին տեղեկացնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։  

«Նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջոցառումների շրջանակում, հոգ տանելով ինչպես մեր աշխատակիցների, այնպես էլ քաղաքապետարան դիմող մեր համաքաղաքացիների առողջության մասին, այսօր քաղաքացիների սպասարկման սենյակում տեղադրվեցին ապակյա պատնեշներ՝ ավելի նվազեցնելու համար աշխատակից-բնակիչ ֆիզիկական կոնտակտը»,- հաղորդում է Գասպարյանը: