կարևոր
1909 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 20:18

Air Cairo ավիաընկերությունը դադարեցնում է կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ

Եգիպտական Air Cairo ավիաընկերության Հայաստանյան ներկայացուցչությունը հայտարարություն է տարածել, ըստ որի՝  միչև ապրիլի 19-ը դադարեցնում է կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ:
Հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը․ 

«Հարգելի՛ ուղևորներ, խնդրում ենք ընդունել ի գիտություն առ այն, որ COVID19 վիրուսի կանխարգելման և ՀՀ-ում հայտարարված արտակարգ իրավիճակից ելնելով՝ Air Cairo ավիաընկերությունն ստիպված է դադարեցնել իր կանոնավոր չվերթները Երևանից դեպի Շարմ Էլ Շեյխ և հակառակ ուղղությամբ միչև ս․թ․ ապրիլի 19-ը։

Հաշվի առնելով Եգիպտոսի Կառավարության որոշումը փակել օդային տարածքը մարտի 19-ից 31-ը ընկած ժամանակահատվածում, ՀՀ-ում ավիաընկերության պաշտոնական ներկայացուցիչ ԱՆՌԻՎԱ-ՏՈՒՐ տուրօպերատորը և Air Cairo ավիաընկերությունը որոշում են կայացրել հավելյալ թռիչքով 19․03․20-ին դեպի ՀՀ տեղափոխել այն ուղևորներին, որոնք մեկնել են Air Cairo ավիաընկերությամբ։
Նշենք, որ ս․թ․ մարտի 22-ից ապրիլի 19-ը ընկած ժամանակահատվածում ըստ նախատեսված չվացուցակի թռիչքների հետաձգման համար ավիաընկերությունը բոլոր տուրիստական կազմակերպություններին և ուղևորներին ընձեռել է «բաց ամսաթվով» նոր ամրագրումներ կատարելու հնարավորություն /ս․թ․ դեկտեմբերի 20-ը ներառյալ/ ավիաընկերությանը փաստացի վճարված գումարի սահմաններում»,-ասված է հայտարարության տեքստում։