կարևոր
1553 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-16 19:46

Արդեն գծվել է արտադրամասում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը. վարչապետ

Արդեն գծվել է արտադրամասում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակը. վարչապետ

Երևանի արտադրամասերից մեկում նոր տիպի կորոնավիրուսով վարակված անձի շփման շրջանակն արդեն գծվել և տեղորոշվել է։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այս պահի դրությամբ ընդհանուր վիճակը կարելի է համարել կառավարելի, ամենամեծ ռիսկը կապված է Երևանի արտադրամասերից մեկում հայտնաբերված կորոնավիրուսով վարակված անձի հետ։ Կարծես թե, կարողացել ենք գծել, տեղորոշել այդ անձի շփման շրջանակը։ Նմանատիպ դեպքերում չենք կարող ամբողջովին վստահ լինել, այդ իսկ պատճառով հայտարարեցինք արտակարգ դրություն»,- նշեց Փաշինյանը։