կարևոր
1696 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-16 19:34

Ինչո՞ւ մարզերում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր չկան. վարչապետ

Ինչո՞ւ մարզերում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր չկան. վարչապետ

«Համապատասխան լաբորատորիաներ պետք է լինեն մարզերում, որպեսզի կատարվեն համապատասխան ստուգումները: Այդպիսի ախտորոշման կենտրոնները երեքն են, որոնք տեղակայված են Երևանում»,- այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ հատուկ նիստի ընթացքում՝ անդրադառնալով Էդմոն Մարուքյանի այն հարցին, թե ինչու՞ մարզերում կորոնավիրուսի ախտորոշման թեստեր չկան:

Ըստ նրա՝ բավարար է, որ վարակման կասկած ունեցող անձը դիմի կա՛մ ոստիկանություն կա՛մ շտապօգնություն, որտեղ էլ, ըստ բժշկական անձնակազմի ցուցումների, կորոշվվի՝ արդյո՞ք կարիք կա տեստ հանձնելու, թե՞ ոչ: