կարևոր
1961 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 19:16

Հայաստան ներկրվող կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը կլինեն երկու տեսակի

Հայաստան ներկրվող կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեստերը կլինեն երկու տեսակի

Կորոնավիրուսի ախտորոշման ռապիդ-թեսետերը, որոնք Հայաստան ներկրվելուց հետո հնարավորություն կտան կարճ ժամանակում հաստատել կամ հերքել անձի մոտ կորոնավիրուսի առկայությունը, կլինեն երկու տեսակի: Այս մասին մարտի 16-ին հրավիրված ճեպազրույցի ընթացքում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

«Ներկրման օր կոնկրետ չեմ կարող ասել, այն կախված է միջազգային լոգիստիկ խնդիրներից, բայց մենք առնվազն մեր հիմնական թեստերի մասով ամբողջությամբ ապահովված ենք: Օրական մինչև 100 հետազոտություն անում ենք: Ռապիդ-թեստերը, հավանաբար, երկու տեսակով կլինեն՝ թքով և արյունով ախտորոշող: Թքով ախտորոշող թեստերը կօգտագործվեն սահմանային անցակետերում, արյունովները՝ հիվանդանոցներում»,- ասաց Թորոսյանը:

Արսեն Թորոսյանը նշեց, որ մինչև շաբաթվա վերջ Հայաստանում ընդհանուր առմամբ կլինի 5500 սովորական թեստ: