կարևոր
2068 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 19:10

Հայտնի է արտակարգ դրության ժամանակ հարսանիք, հուղարկավորություն, այլ միջոցառումներ անցկացնելու կարգը

Հայտնի է արտակարգ դրության ժամանակ հարսանիք, հուղարկավորություն, այլ միջոցառումներ անցկացնելու կարգը

ՀՀ կառավարությունը արտակարգ դրություն հայտարարելու որոշման նախագծով սահմանեց արտակարգ դրության ընթացքում հարսանիքներ, հուղարկավորություն և այլ միջոցառումներ իրականացնելու կարգը: Այս մասին գործադիրի մարտի 16-ի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պարետի որոշմամբ՝ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը: Այսինքն՝ հավաքներն ամբողջ հանրապետությունում արգելեցինք, իսկ թաղումներ, հարսանիքներ, 20 հոգուց ավելի մարդ ներառող միջոցառումներն արգելվում են միայն այն վայրերում, որոնք սահմանվում են պարետի կողմից: Այսինքն՝ պարետն առողջապահության նախարարության եզրակացության հիման, վրա որոշում է, որ պետք է մեր քաղաքացիներին խնդրենք, որ այդ տարածքներում նման միջոցառումները սահմանափակեն»,- ասաց Փաշինյանը:

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի, մեկուսացված է ավելի քան 300 հոգի: