կարևոր
2527 դիտում, 3 տարի առաջ - 2020-03-16 18:53

Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել․ որոշվում է արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը (ՈւՂԻՂ)

ՀՀ Ազգային ժողովը հատուկ նիստ է գումարել, որի ընթացքում որոշվելու է արտակարգ դրության իրավական ռեժիմ սահմանելու հարցը: Սահմանադրության 120-րդ հոդվածի համաձայն՝ արտակարգ դրություն հայտարարվելու դեպքում իրավունքի ուժով անհապաղ գումարվում է Ազգային ժողովի հատուկ նիստ: Ազգային ժողովը կարող է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վերացնել արտակարգ դրությունը կամ չեղյալ հայտարարել արտակարգ դրության իրավական ռեժիմով նախատեսված միջոցառումների իրականացումը: Արտակարգ դրության իրավական ռեժիմը սահմանվում է օրենքով, որն ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: