կարևոր
1551 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-16 18:45

Առողջապահության նախարարը մինչև օրվա վերջ մեկուսացվածների թվի աճ է կանխատեսում

Առողջապահության նախարարը մինչև օրվա վերջ մեկուսացվածների թվի աճ է կանխատեսում

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կանխատեսմամբ՝ մինչև օրվա վերջ կորոնավիրուսի վարակվածության կասկածանքով մեկուսացված քաղաքացիների թիվը կարող է ավելանալ, հասնելով՝ 420-430-ի: Այս մասին Թորոսյանը հայտնել է մարտի 16-ին կառավարության նիստից հետո հրավիրված ճեպազրույցում:

Նոր մեկուսացումներ են տեղի ունեցել երեկ երեկոյան հաստատված դեպքերի շփման շրջանակից: Այս պահին ունենք 30 հաստատված դեպք, որից մեկը առողջացած է, և դուրս է գրվել: Միայն երկուսի մոտ է առկա թոքաբորբ, բայց որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում: Մեկուսացվածների թիվը, հնարավոր է, որ մինչև օրվա վերջ հասնի 420-430-ի»,- նշել է Թորոսյանը:

Առողջապահության նախարարը նշեց, որ այս օրվա ընթացքում թեստավորվել են մոտ 20 հոգի, բայց հանարվոր է, որ նրանց թիվը ևս ավելանա, օրվա վերջում հասնելով 50-60-ի:

«Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00 -ն հայտարարվել է արտակարգ դրություն»: