Պատանի հանդիսատեսի թատրոնը «Մնա տանը» նախաձեռնության շրջանակում առաջարկում է թատրոնի ներկայացումները դիտել օնլայն հարթակում:
Այս մասին հաղորդագրություն է զետեղված թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
«Արդեն երկրորդ անգամ Պատանի հանդիսատեսի թատրոնը հնարավորություն է ընձեռում իր սիրելի փոքրիկ ու հավատարիմ հանդիսատեսին օնլայն տարբերակով դիտել մեր ներկայացումները։ Մարտի 17-ին LIVE-ով կարող եք դիտել «Փայտե մարդը» բեմադրությունը մեր էջում։ Սկիզբը՝ ժամը 20։00-ին»,-ասվում է գրառման մեջ:
Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում գործող մշակութային հաստատությունները ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը: Կառույցներից շատերը փորձելու են պահպանել կապը հանդիսատեսի հետ առցանց հարթակում: