ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ և քննարկել կորոնավիրուսով պայմանավարված առկա իրավիճակը: Այս մասին ՀՀ կառավարության արտահերթ նիստում նշել է Նիկոլ Փաշինյանը:
«Փառք Աստծո, մինչ այս պահը Արցախում չունենք վարակվածության դեպք: Կոչ անենք մեր քաղաքացիներին Արցախից Հայաստան և հակառակ ուղղությամբ ուղևորվել միայն բացառիկ անհարժեշտության դեպքում»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ անցագրային կետերում երկու կողմերից ուղևորվող քաղաքացիների ջերմաչափում կանցկացվի: Ջերմություն ունենալու պարագայում քաղաքացիները կվերադառնան իրենց բնակության վայրերը:
Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում 2020 թվականի մարտի 16-ից, ժամը 18:30-ից սկսած մինչև 2020 թվականի ապրիլի 14-ը, ժամը 17:00-ն հայտարարվել է արտակարգ դրություն