Մարտի 13-ից 16-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 138 դեպք, որից 19-ը՝ նախկինում կատարված։ Այս մասին այսօր՝ մարտի 16-ին, տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 30, մարմնական վնասվածք հասցնելու՝ 22, խարդախության՝ 12, թմրամիջոցի հայտնաբերման եւ ընտանեկան բռնության՝ 9-ական, յուրացման կամ վատնման՝ 5, բնակարանային գողության ու ապօրինի ծառահատման՝ 4-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 3, անձի առեւանգման, զենք-զինամթերքի առգրավման, ազատությունից ապօրինի զրկելու, ծեծի եւ սպանության սպառնալիքի՝ 2-ական, գույքի դիտավորությամբ վնասման, համակարգչային հանցագործության, խուլիգանության, որսագողության, պետական սահմանն ապօրինի հատելու, խոշտանգման, թմրանյութի իրացման, թմրանյութի մաքսանենգության, սառը զենք հայտնաբերելու, մասնագիտական պարտականությունները կատարելուն խոչընդոտելու եւ ծնողի կամ այլ մերձավոր ազգականի եւ երեխայի միջեւ տեսակցության իրականացմանը խոչընդոտելու 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 6 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 7-ը։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 17, մարմնական վնասվածք հասցնելու եւ ավտոմեքենա փախցնելու 1-ական դեպք։
Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար, ինչի հետեւանքով 3 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: