կարևոր
2087 դիտում, 2 տարի առաջ - 2020-03-16 16:27

Որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել․ Կենտրոնական բանկ

Որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել․ Կենտրոնական բանկ

Հայաստանի կենտրոնական բանկը հայտնում է, որ մարտի 16-ի դրությամբ ՀՀ կենտրոնական բանկի կողմից որևէ առևտրային բանկի մասնաճյուղի աշխատանքի դադարեցման որոշում չի կայացվել: Այս մասին ՀՀ ԿԲ հայտարարություն է տարածել:

«ՀՀ կենտրոնական բանկը, հետևելով ստեղծված իրավիճակին, կապի մեջ է առևտրային բանկերի հետ, որոնց կողմից իրենց որոշումներով փակվել են միայն Երևան քաղաքի առևտրի կենտրոններում (մոլերում) գտնվող որոշ մասնաճյուղերը՝ այդ առևտրի կենտրոնների աշխատանքի ժամանակավոր դադարեցման կապակցությամբ, ինչպես նաև

«ՎՏԲ Հայաստան» բանկի Էջմիածին մասնաճյուղը, «Ամերիա» բանկի Էջմիածին մասնաճյուղը, «Յունիբանկի» Էջմիածին մասնաճյուղը, «Այ Դի» բանկի Էջմիածին մասնաճյուղը, «Ակբա Կրեդիդ Ագրիկոլ» բանկի Էջմիածին և Մեծամոր մասնաճյուղերը:

Էջմիածին քաղաքում իրենց գործունեությունն են շարունակում իրականացնել մի շարք այլ բանկերի մասնաճյուղեր, մասնավորապես՝« Արդշինբանկ», «Հայէկոնոմբանկ», «Կոնվերս բանկ», «Արարատ» բանկ:

Վերոնշյալ առևտրային բանկերի մասնաճյուղերում իրականացվում է հաճախորդների բնականոն սպասարկում՝ կիրառելով Առողջապահության նախարարության կողմից ուղենշված անվտանգության համապատասխան կանոնները:

Հայաստանի Հանրապետության տարածքում ոչ մի առևտրային բանկի մասնաճյուղ չի կարող փակվել առանց Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի որոշման»,- ասված է ՀՀ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հայտարարության մեջ: