Այսօր արգելել են գործարար, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ելքը Հայաստանի հանրապետության տարածքից։ Այդ մասին ահազանգել էր նրա փաստաբան Ամրամ Մակինյանը։
Մեզ հետ հեռախոսազրույցում հայտնել է, որ անձանական նպատակով կարճաժամկետ պետք է մեկներ երկրից։ Օդանավակայանում ոստիկանությունը նրան արգելել է նստել ինքնաթիռ, միաժամանակ թույլ չտալով դուրս գալ օդանավակայանի տարածքից։ Հայրապետյանը ազատ տեղաշարժվելու համար իրավաբանական որեւէ արգելք կամ կարգավիճակ սակայն չունի։
Ռուբեն Հայրապետյանը ստիպված բաց է թողել իր թռիչքը, որից հետո ոստիկաններնը հայտնել են, թե նրա մեկնումից համար խանգարող հանգամանք այլեւս չկա։ Գործարարը ստիպված նոր տոմս է գնել եւ շուտով կմեկնի արտերկիր։
Հիշեցնենք, որ նա պարբերաբար բուժման նպատակով մեկնում է արտերկրի բժշկական հաստատություն։