կարևոր
1382 դիտում, 1 տարի առաջ - 2020-03-16 15:18

Հայաստանն ու Ռուսաստանը սահմանափակում են ուղևորափոխադրումները երկու շաբաթով

Հայաստանն ու Ռուսաստանը սահմանափակում են ուղևորափոխադրումները երկու շաբաթով

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Զրուցակիցները քննարկել են նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու շաբաթով սահմանափակել ուղևորափոխադրումները Հայաստանի և Ռուսաստանի միջև՝ ապահովելով երկու երկրների քաղաքացիների վերադարձը:

Պահպանվելու է բեռնափոխադրումների անխափան գործընթացը: