Մարտի 16-ին Իրանի Փորձագետների խորհրդի անդամ Հաշեմ Բաթհային մահացել է կորոնավիրուսի հարուցած հիվանդությունից: Այս մասին հայտնել է IRNA գործակալությունը:
Քաղաքական գործիչը մահացել է Ղոմ քաղաքի հիվանդանոցներից մեկում, ուր նա տեղափոխվել էր մահվանից երկու օր առաջ:
Կորոնավիրուս է հայտնաբերվել Իրանի մի խումբ բարձրաստիճան պաշտոնյաների, ներառյալ երկրի առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրիի, զբոսաշրջության, մշակութային ժառանգության եւ արհեստների նախարար Ալի Ասղար Մունեսանի եւ առեւտրի, արդյունաբերության եւ հանքերի նախարար Ռըզա Ռահմանիի մոտ:
Հիշեցնենք, որ Իրանի առողջապահության նախարարությունը երկրում նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքերի մասին հայտնել է փետրվարի 19-ին: Վերջին պաշտոնական տվյալների համաձայն, հանրապետությունում հիվանդացածների թիվը կազմում է 14 հազար, գրանցվել է առնվազն 724 մահ: